четверг, 29 декабря 2011 г.

Նարնջագույն անձրևանոց


Փոքրիկ աղջիկը երկինք էր ուզում
Ու նարնջագույն, փափուկ արևներ..
Կանաչ մայթերին , մերկ փողոցներում
Նա լոկ աստղեր էր թնտրում ու երգեր:
Փոքրիկ աղջիկը հեքիաթներ գիտեր
Խեղճ ոզնիների, փղերի մասին,
Նա տխրել գիտեր ու ոչինչ չասել..
Քայլել, մտածել ու սիրել մեկին..
Ու ամեն գիշեր ու ամեն ցերեկ,
Երբ դուք փակում եք դռները բոլոր,
Նա ոտաբոբիկ քայլում է երկար
Իր գունատ, ստվերոտ, մեծ երազներում...
Դուք բողոքում եք, անվերջ փնթփնթում,
Խոսում գործերից, կյանքից, հոգսերից
Ու մոռանում եք, որ այնտեղ` հեռվում,
Ձեզանից ուրիշ, ձեզանից օտար
Փոքրիկ աղջիկը իր աշխարհն ունի
Պարզ ու հասարակ...
Ու երբ դուք նորից սև սուրճի դիմաց
Լուռ տմբտմբացնեք ձեր գլուխները,
Նա կհեռանա ու կանհետանա....
Վաղ լուսաբացին պատուհանից դուրս
Կթռչի նրա անձրևանոցը
Իսկ հետո դաշտեր, կիթառ ու ամպեր..
Ու նարնջագույն, վառվող վարսերով
Խելառ մի աղջիկ.....իր ոտաբոբիկ, թաց երազներով...

среда, 28 декабря 2011 г.

Պոետ


Արյունոտ, հիվանդ, ՄԵՌՆՈՂ ծաղիկներ…
Կտրված լարեր, կոտրված կիթառ…
Խոնավ սենյակում, ստվերների միջից
Տարածվող տագնապ, նոտաներ, զարկեր…
Սանդուղքներով թաց կվազեն նրանք
Մերկ, ահասարսուռ, գունատ ձեռքերով..
Կհնչեն ձայներ ժամացույցների, որոնք հոսում են, այրվում, մոխրանում…
Իսկ քո մատները, աչքերը բոսոր
Էլ երբեք հետոն, վաղը չեն շնչի…
Ու ինձ կմնա ոչնչից ավել կարոտից պակաս
Քո ներկայության դատարկությունը:
Ու պատերից ներս մաշկիս տակ անգամ
Մազանոթներիս երկայնքով ամբողջ
Լուռ կգալարվի քո մաշկի հոտը….
Իմ շրթունքները կօրհնեն անունդ…
Կիթառ…
Նոտաներ..
Թունավոր վախեր..
Դու ազատ ես…տես…
Այստեղ լռում են մահվան ճիչերը…
Արյունոտ, հիվանդ ՄԵՌԱԾ ծաղիկներ…

вторник, 27 декабря 2011 г.

Զառանցանք



Ուշացած, անհեթեթ, տխուր պատմություն...
Մայթերի, շշերի, փողոցի մասին:
Շփոթված քայլեր, անծանոթ անցորդ
Ու հիմար կարոտ` ձյունոտ, մտածկոտ,
Թաց ոտնաձայներ, փաթիլների հոտ...
Դու ինձ չես սիրում, ես քեզ չեմ սպասում
Ու ճանապարհներ ` համր, դանդաղկոտ....
Կիթառով տղան արև է ուզում...
Դատարկ փողոցում, դատարկ մայթերին ու տանիքներին ու լուսնի վրա
Ինձ ջերմացնում են ոտնաձայներդ..
Ինձ մի' կարոտիր....Ինձ մի' մոռանա...
Հետո ուշացած, մթին երեկո,
Մի բաժակ գիշեր, մի քիչ լռություն...
Մեզ բաժանում են ձմեռները քո...
Կիթառով տղան լոկ սեր է ուզում...

Արևի տղան



 Զվարճալի է արթնանալիս նրան կողքից նայելը: Նախ մեծ դժվարությամբ բացում է աչքերը, երկու ձեռքով երկար տրորում, ծուլորեն ձգվում անկողնում ու նորից քնում այնպես, կարծես քիչ առաջ ինքը չէր նախատում արևի շողին, որ խցկվել էր պատուհանից ներս ու այդքան վաղ արթնացրեց իրեն: Կանցնի մի ժամ: Կրկին կբացի աչքերը, իր հանգուցյալ պապիկի նման երկար-բարակ կփնթփնթա ու առանց շտապելու կմտնի խոհանոցՄի բաժակ սև սուրճ, և կախարդանքը սկսվում էԻնչպիսի մեծ հաճույք. ամբողջ մարմնով շնչել սուրճից բարձրացող գոլորշու բույրը: Ժպիտ:
 Փողոցում տոն է երեկվա նման, վաղվա նման ու տարվա բոլոր օրերի նման: Մայթերը արձագանքում են քաղաքի ջերմությունը, խելագար գիշերը իր հետևից հետքեր չի թողել: Արևը հասցրել է տաքացնել տիրոջ իրավունքով տանիքին փռված կատվին, տան դիմաց նստած նախկին զինվորականի ծերացած ոսկորները. դրանից է, որ այսօր ավելի աշխուժորեն է օրորվում ճոճաթոռում:
 Ինքն էլ չգիտի, թե ինչու սիրեց ծովը: Երևի նրա համար, որ կապույտ է եկնքի նման ու լուռ` գիշերի նման, սիրեց, որովհետև ծովը ազատ էՍիրեց առանց հարցեր տալու: Ավազը հնազանդորեն հոսում էր մատների արանքով, զգում տղայի մարմնի ջերմություն: Այստեղ` փոքրիկ ու աշխարհի բոլոր քարտեզների կողմից մոռացված քաղաքում, նա գտավ այն, ինչ առանց գիտակցելու փնտրել էր ամբողջ կյանքում: Քաղաքը սիրեց խորհրդավոր տղային, իսկ տղան սիրեց նրա նարնջագույն փողոցները, ծովը, որ ամեն ինչ գիտեր աստղերի մասին, ավազը, որ ջերմ է անծանոթ աղջկա շագանակագույն աչքերի նման: Անծանոթուհին ապրեց իր հետ մի օրՆրանք երկար զբոսնեցին ծովափին, միասին լռեցին, աղջիկա մազերի բույրը սահեց ու անցավ տղայի բոլոր զգայարանների միջովԱռավոտյան աղջիկը գնաց` թողնելով տաք մատների ջերմությունը ու գունավոր հովհարը
 Տարիներ շարունակ տղան ոտնատակ է տալիս ամբողջ աշխարհը: Մի օր նա փակեց սենյակի դուռը ու հեռացավ հայրական տնից` թողնելով սեղանին սառչող ապուրը ու մանկությունը: Հեռացավ` գտնելու այն, ինչ չեն փնտրում` իր տունը: Ու հիմա այստեղ` հայրական տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, անցյալից հավերժորեն օտարված` տղան անմնացորդ տրվեց կյանքին
 Նա, ոչինչ չանելով, անում էր ամեն բան` ապրում էրԱպրում էր կեսօրը, վանիլային երկինքում տարածված ջերմությունը, ապրում էր ձայներ ու գույներ, ապրում էր բնությունը ...
 Ու ամեն անգամ, երբ շատ ամուր փակում էր աչքերը, արևը ավելի էր մոտենումՄոտենում էր այնքան, որ դիպչում էր շուրթերին, խառնվում վերնաշապիկի հոտին, գզգզված մազերին, հոսում վառվող երակներով, գրկում սիրով լցված ժպիտը
 Գնացքը առաջ է սահում դանդաղ` հետևում թողնելով մի քանի երջանիկ օր, բարալիկ իրանով աղջկան, որ ունի շագանակագույն աչքեր, հավերժական տոնի նարնջագույն քաղաքը:
 Տղան չի տխրի. նա տանում է իր հետ արևը, որ խնամքով թաքցրել է շապիկի տակ` իր սրտում: Ինչ-որ մի տեղ`հեռվում, սեղանին սառչում է ապուրը, իսկ արևի տղան գտել է իր տունը

 Նվիրում եմ մի տղայի, ով գիտի, թե որտեղ է ապրում արևը

понедельник, 26 декабря 2011 г.

............

Ես կգամ մի օր,
Երբ երեկ լինի..
Կքայլեմ դանդաղ, լուռ ու գլխիկոր:
Երկնքի կողքին, գիշերի կողքին
Ու մոտ ճամփեքին`
Ստվերներից այն կողմ,
Ես լույս կփնտրեմ
ՔՈ արևներից ավելի պայծառ
Իմ արևներից վառ ու լուսավոր…
………Ու երբ կփակվեն բոլոր դռները,
Ու զանգակատան զանգերը անգամ ինձ չեն ջերմացնի,
Ու երբ վաղեմի բարեկամներս ու ընկերներս,
Որ մի ժամանակ դու-ով էին դիմում,
Ինձ չեն ճանաչի,
Երե’ս չթեքես ու ինձ չկանչե’ս…
Ես կգամ մի օր,
Երբ դու այլևս ինձ չես էլ հիշի..
Ցուրտ գիշերվա մեջ`
Երազի գրկում, կբռնեմ ձեռքդ…
Կթռչի հոգիս
Քո տաք մատների դանդաղ հպումից…
Ես կգամ, այո’, երբ դու չես սպասի:
Ու քամու նման և կամ օտարի
Դուռդ կթակեմ ու կասեմ խոսքեր,
Որ չես էլ լսի…
Թե կուզես լռիր,
Լոկ ձեռքս բռնիր ու հպվիր այտիս:
Երկար սպասումից ու քամիներից
Անծանոթ, կորած իմ հեռուներից
Ես շատ եմ հոգնել…
Ինձ մի ճանաչիր…
Ես կգամ մի օր…
Օտարի նման դուռդ կթակեմ…
.

Վերադարձ…..

Երբ անգույն, անհոտ, ճաղատ երկիրը
Իր ափերի մեջ երկինքդ առնի…
Թաց, ոտաբոբիկ, գունատ ստվերները,
Երբ վարանելով դիպչեն այտերիդ,
Ու երբ շապիկդ այլևս չզգա
Հոտը հեռուի, կրքոտ փոտորկի,
Ազատ ու խելառ կանաչ թրթիռի,
Ձանձրույթից շինված մի մոլորակի,
Որի բանալի ինքդ ես կորցրել…..
Եվ սարսափները` ֆիլմերից ելած,
Ֆիլմերից տխուր ու առավել սին,
Երբ համառորեն քո դուռը թակեն`
Վերցնելու հենց այն, ինչ ինքդ էլ չունես,
Կսկսես փնտրել հին երազները,
Որ թաքնված են քո պահարանում
Կփնտրես այգին ու ծովը..
Հեռուն, որի ափերին թողել ես, գիտեմ, դու մի ամբողջ կյանք,
Մի համեստ երկինք ու թղթից նավակ, վտիտ մանկություն,
Քայլեր ու ձայներ, մի կաթիլ էլ սեր….
…..Ու ոտաբոբիկ երբ նորից քայլեն
Ստվերները դատարկ ու մի քիչ էլ տաք,
Դու կճմռթես ըմբոստ աշխարհդ,
Որ արդուկել ես այսքան ժամանակ..........

четверг, 7 июля 2011 г.

Պաղպաղակ

 Ամեն ինչ տանիքից վանիլային երկինքը շոշափելու նման է...Երևի սա է հետոն կամ սերը, հիմարությունը կամ էլ ներդաշնակությունը, ազատությունը ու...Ես գիտեմ` այդ բոլոր զգացողությունները նույնն են: Ուղղակի մարդիկ սիրում են ամեն բան բարդացնել: Սիրում եմ քեզ, ինչպես սիրում եմ պատուհանի վրա հիմար սրտիկներ նկարել կամ էլ նստել տանիքին ու վերևից նայել մրջյունից էլ փոքր մարդկանց: Սիրում եմ քեզ, ինչպես սիրում եմ շոկոլադե մեծ պաղպաղակը, որ միայն ես կուտեմ, ինչպես օճառի պղպջակները, ինչպես վերջին փաթիլն ու ձմռան արևը: Սիրում եմ քեզ ձկնիկներին նայելու չափ ու մտածված հիմարություններ անելու չափ ու հետոյի չափ, որին քո կողքին չեմ կարոտում: Ու հիմա,երբ եկել է իմ հիման, չեմ ուզում ամեն ինչ բարդացնել: Արի նստենք տանիքում ու պաղպաղակ ուտենք: Նույնիսկ, եթե երկինքը վանիլային է, միևնույն է.... Ես շոկոլադե պաղպաղակ եմ սիրում...

воскресенье, 3 июля 2011 г.

Ժամացույց

 Հետո ամեն ինչ կդառնա ձանձրալի, հաց ուտելու, փողոց դուրս գալու, արև շնչելու պես սովորական...Ամեն առավոտ ես կհաշվեմ գրասեղանիս դրված հնազանդ ժամացույցի ավազահատիկները: Եվս մեկ անգամ ինքս ինձ ցավով կխոստովանեմ, որ փորձում եմ հաշվել, թե ինչքան եմ կարոտել....դեռ ինչքան կա կարոտելու: Անիմստ է ասելը, թե վախենում եմ քեզ կորցնելուց: Չես կարող կորցնել մի բան, որ քոնը չէ, որ հեռու է քեզնից` ձեռքով հպվելու ու զգալու չափ հեռու...Հեռու առաջին ավազահատիկի նման, որ ընկավ վարանելով, կասկածով, չունեցածը կորցնելու վախով...
  Ամեն առավոտ սովորականի նման ես կհաշվեմ անտարբեր ավազահատիկները...Միգուցե հասկանամ, թե որքան մնաց կարոտելու...Իսկ դու............Չկորցնես ինձ......

четверг, 30 июня 2011 г.

Բաժակ

... Հիշում ես` դու ինձ սովորեցնում էիր սահմանները գծել այնպես, որ չխեղդվեմ, որ օդ մնա շնչելու...Ես լռում էի, համաձայնում. քո կյանքում ամեն ինչ իր սահմանն ունի` սերը,  ցավը, լռությունը, ատելությունը....ես.... Ես խեղդվում եմ սահմաններից դանդաղ... մեռնելու չափ դանդաղ այնպես, որ արյունը սառչում է երակներումս, իսկ մկաններս սկում են թուլանալ սպասումից, փրկի'ր ինձ. ոչինչ սարսափելի չէ այքան, որքան անզգայացումը: Իսկ դու շարունակում ես խիզախորեն ընդլայնել քո սահմանները իմ սրտում առանց հասկանալու, որ դա վտանգավոր է ինձ համար, որ ես....
   Երբ նորից գա գիշերը, ու սկսեմ գդալով խառնել բաժակիս մեջ մի կերպ խցկված երկինքը, ցավով կհասկանամ, որ սկսում եմ համակերպվել սահմաններին... Քո գծած սահմաններին....Ոչինչ չասե'ս....Ես սահմաններ չեմ ուզում...

понедельник, 27 июня 2011 г.

Հիմար աստղեր

  Տարօրինակ զգացողություն...Վերջերս սկսել եմ կարոտել այն ամենը, ինչ անծանոթ է, ինչ երբեք չեմ զգացել, ինչի մասին չեմ մտածել... Սկսել եմ կարոտել մատներդ...Այդպես մի' ժպտա: Ես կարոտում եմ մատներդ, որ չեմ շոշափել, մատներ, որ վարսերովս չեն խաղացել, որ շունչս կտրվելու չափ ամուր ինձ չեն գրկել, որ ձեռքս չեն բռնել այնպես, որ չընկնեմ...Կարոտում եմ այն բոլոր հիմար աստղերը, որ միասին չենք հաշվել, այն բոլոր արևները, որ մեզ համար չեն լռել...Հայացքդ աննկատ սահում է զգայարաններիս միջով, զգույշ գրկում մարմինս այնպես, որ շունչս կտրվում է, իսկ մատներդ դառնում են հեռավոր կարոտ, մի բան, որ երբեք չեմ զգացել...Իսկ դու շարունակում ես նայել այնպես, կարծես չես էլ գուշակում, որ կարոտում եմ բոլոր ծանոթ ու անծանոթ կարոտներս...Բացի'ր բռունցքդ, ես ափիդ մեջ մի հիմար աստղ կնկարեմ...

среда, 15 июня 2011 г.

Սարդոստայն

 Ամեն ինչից առաջ ու ամեն ինչից հետո վախենում եմ դատարկությունից...Դատարկ սենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ աղմկում է լռությունը, ես երկար կնայեմ մի անորոշ կետի, մատներս կդնեմ զարկերակիս ու կփորձեմ համոզել ինքս ինձ, որ այնտեղ` ներսում, ինչ-որ բան ժամացույցի ձայն է հանում: Մարդիկ դա սիրտ են կոչում...Զարմանալի է. մինչև հիմա ես ոչ մի անգամ չէի լսել այս ձայնը այսքան բարձր, այսքան պարզորոշ: Իսկ պատերի երկայնքով ձգվում են սարդոստայններ, խճճվում իրար մեջ, խճճում զգացմունքներս, մտքերս....Հիմա իմ ներսում ապրում է այդպիսի մի կասկած, որ բույն է դրել սարդի նման ու սպանում է բոլոր զգայարաններս, լցնում հոգիս մի բանով, ինչից ամենից շատն եմ վախենում... Դատարկություն...Ես փորձում եմ հենարան գտնել, մաքրել հոգիս սարդոստայնից, գտնել այն հարմար դիրքը, որով քարշ կտամ հիմար մի գոյություն, որը մարդիկ կյանք են կոչում...Ինձ մենակ չթողնես....Բազմակետեր... Ատում եմ բազմակետերը...
 Ես երկար, շատ երկար նայում եմ անորոշ կետի ու մի վերջին անգամ ամբողջ ուժով սեղմում  զարկերակս... Միայն թե չդադարի այդ խուլ աղմուկը, որ լսվում է ներսից, բայց արդեն լռության չափ անորոշ...Վախենում եմ...

понедельник, 13 июня 2011 г.

Մի բաժակ բլյուզ

Կիսատ բաժակ, կիսատ սենյակ, կիսատ գործեր, կիսատ կյանք, կիսատ սեր....Ամեն ինչ մի տեսակ կիսատ, ոչ լիարժեք...Կա վաղը, կա հետոն, իսկ հիմա ոչինչ չեմ ուզում: Մի բաժակ բլյուզ, աստղերով ներկված պատուհան: Այսօր ինձ պետք է միայն քամին, երեկվա անձրևից մնացած խոնավությունը, որ կանցնի մաշկիս տակ, բաժակի տակ...Դու էլ ես մի տեսակ կիսատ, հեռու, օտար...Առաստաղից կախված կասկածը հարցական հայացքով կնայի ինձ, կճնշի, կնեղացնի...Ու ես հազարերորդ անգամ ինքս ինձ կտամ հարցեր, որոնց պատասխանը դու էլ չունես:  
  Հիմա ինձ ոչինչ հարկավոր չէ. կա վաղը, կա հետոն...Իսկ այսօր...Այսօր ես կիսատ եմ...

четверг, 9 июня 2011 г.

Պատուհանից այն կողմ...

   
Քաղաքում մեկ առ մեկ սկսում են վառվել լույսերը, իսկ փողոցում գլխիկոր լալիս են լապտերները...Ձմռան ցուրտ գիշերին նրանք լալիս են միայնակ անցորդների համար...Ես հասկանում եմ լապտերներին. ես լուռ արտասվում եմ նրանց հետ...
  Դու սիրում ես ձյունը...Գիտեմ...Իսկ հետո թանձր մառախուղ, մթության մեջ կարող ես գծագրել ցանկացածդ պատկերը, սպասել, լռել այնքան, մինչև երկինքը կպայթի լռությունից, տաք փաթիլները կթափվեն սառը այտերիդ, թարթիչներիդ, աչքերիդ, շուրթերիդ: Ես կխանդեմ անմեղ փաթիլներին. նրանք առանց կաշկանդվելու կդիպչեն շուրթերիդ, իսկ ես...
 Ցուրտ է. մոռացել եմ վերարկուս, լապտերները լալիս են, ես` խենթի նման վազում: Աշխարհում դեռևս կգտնվեն մարդիկ,որ սիրում են խենթերին...
 Վրձին, տաք ներկեր, մատների շարժումներ, կախարդանք...
  Զարթնում եմ մորս ձայնից: Նա մի կողմ է տանում վարագույրը: Առաջին ձյուն...
Իմ աշխարհում` անսահման, անկաղապար, պարում են սպիտակ փաթիլները. իմ աշխարհում ձմեռ է...
 Ոչինչ, որ ջերմում եմ, ոչինչ, որ մոռացել էի վերարկուս, իսկ դրսում ցուրտ էր, ոչինչ, որ մայրիկդ բարկացավ` պատուհանիդ տաք ներկեր տեսնելով...
  Կարևորը` հիմա ամբողջ տարին պատուհանիդ ձյուն կունենաս, կարևորը` դու ժպտում ես....Ես քեզ կախարդական ձմեռ նվիրեցի....)))

среда, 8 июня 2011 г.

Անքնություն




Անսահման անապատում` ավազների ու քամիների հեռավոր աշխարհում, իմ փոքրիկ նավակի համար տեղ չկա... Ամեն առավոտ, երբ ցավից կարծրացած արևը հայտնվում է երկնքում, իսկ շիկացած  ավազով մենության քամին է  գալարվում, պայուսակիս մեջ մի կերպ խցկելով երեկվա անքնությունից, գիշերվա աղմուկից մնացած փշրանքները` շտապում եմ այնտեղ... Ես փորձում եմ նորոգել նավակս, ես փորձում եմ գտնել հեռավոր ափերը, որտեղ ուզածիդ չափ երկինք ու ջուր կա. ինձ միայն մի բաժակ երկինք է պակասում....Բաց պատուհանից ներս է սողոսկում քաղաքի լռությունը, խոսքեր,որ մարդիկ երբեք չեն ասի, բառեր, որ երբեք երկինք չեն տեսնի... Դանդաղ են անցնում վայրկյանները... դարի նման...Ամեն մի վայրկյան պատերը ավելի ամուր են սեղմում կոկորդս... Ինձ մի բաժակ երկինք է հարկավոր....Տանիքում ծանր կոշիկներով քստքստացնում է մենակությունը, ևս մեկ անգամ հիշեցնում, որ վաղը կրկին գործ ունեմ անելու..Իմ խեղճ նավակ...Անապատում տեղ չկա փոքրիկ նավակիս համար, բայց ես էլ չեմ տխրում...Այնտեղ` հեռուներում, ուզածիդ չափ երկինք ու ջուր կա: Ինձ ընդամենը մի բաժակ երկինք է պակասում..

Քո խեղճ կատուն



Ես քո ռոք աստղն եմ...Գիտեմ` երբեմն պարզապես անտանելի եմ, բայց դու հանդուրժի'ր, սիրելի'ս. դեռ կմեծանամ...Խոստացի'ր, որ կսովորեցնես ինձ սիրել, իսկ փոխարենը, ես քեզ կտամ ամենաթանկը, որ ունեմ` ափիս չափ փոքրիկ ու փխրուն սիրտս, փոխարենը կթողնեմ խաղալ վարսերովս...Ամուր, շա~տ ամուր բռնի'ր ձեռքս. ես վախենում եմ սիրելուց: Իսկ ես կթողնեմ քեզ կանգնել անձրևանոցիս տակ: Մի' զարմացիր, ինքս էլ լավ գիտեմ` անձրևանոցը փոքր է, երկուսս էլ կթրջվենք: Բայց հասկացի'ր, հիմարի'կս, այդպես մենք ավելի մոտ կլինենք: Ես կզգամ քո շապիկի բույրը, դու կլսես սրտիս զարկերը...
  Ների'ր ինձ, սիրելի'ս, հասկանում եմ, որ երբեմն ուղղակի հոգնում ես: Աղմկոտ եմ, համառ, լացկան... Երեկ էլ պատուհանից նետեցի քո սիրելի կատվին...Գիտեմ` իմ կյանքում միշտ շատ քիչ տեղ է մնում քեզ համար, բայց հանդուրժի'ր, չէ որ քո ռոք աստղն եմ...Դու ժպտում ես.. ես ամեն ինչ հասկացա...Չվախենա'ս, գժու'կս, ես էլ սիրել չգիտեմ....Անձրև, հիմար, փոքրիկ անձրևանոց...Խեղճ կատու...

ՏԱՆԳՈ




Մթություն,կարմիր վարդեր, օծանելիքի բույրեր, օդում սառած համբույրներ, տանգո, կեզծ ժպիտներ, մի բաժակ սուրճ ու մի քիչ էլ սեր...Լռի'ր...Հրաժեշտի խոսքեր հարկավոր չեն...
Զվարճալի է....Ես կարդում եմ քո մտքերը...Խոսքերը խաբուսիկ են ,բայց նուրբ մատներդ,կիսաբաց բարակ շուրթերդ դեռ ստել չգիտեն...
Մարդկային դիմակների հետևում, ծխի ու խաբեության աշխարհում ես փորձում եմ գտնել աչքերդ: Իսկ դու ինձ չես գտնի.Ես ուրիշ եմ, հեռու եմ, էլ քոնը չեմ...
Տանգո,այրող զգացմունքներ,տաք մատներ...Սպասի'ր, մի' շտապիր...Տանգոն վերքեր է բուժում:Դու ժպտում ես ու չես էլ հասկանում,որ ամեն հայացքդ,ամեն շարժումդ մեզ օտար է դարձնում...Լռի'ր....Մարդիկ լուռ են սիրում...
Զարկեր, ըմբոստ սրտի զարկեր, քո մատները, նոտաները, քայլերը.....Օդ չկա...
Փողոցը լուռ է:Սիրելի'ս, գիտեմ, որ ինձ միշտ էլ խենթ ես համարել,բայց ես սիրում եմ ոտաբոբիկ քայլել ու մարմնիս բոլոր բջիջներով զգալ քաղաքը,լռությունը,փոշոտ տանիքների կարոտը,գիշերը...
Եթե միայն իմանայիր, թե որքան եմ հոգնել դիմակներից, աղմուկից, փողոցում նստած մուրացկանից, պատերից, այս կեղծ աշխարհից...Իսկ լուսինը ազատ է:Չգիտեմ` կատարվում են արդյոք լուսնային երազները, բայց ես հայացքս ուղղում եմ առ երկինք, լուսնոտի նման երազում...Տանիքը սպասում է ինձ...Ես մեկ առ մեկ հաշվում եմ աստղերը...Կիթառ,մենությոոն,լռություն,գիշեր,ազատություն...

    1. Իսկ դու կմնաս այնտեղ...Կեղծ ժպիտների, ծխի, խաբեության աշխարհում դու կհամբուրես առաջին պատահածին ու կհամոզես ինքդ քեզ, որ սիրել գիտես,,,Ես ուրիշ եմ,օտար եմ,էլ քոնը չեմ...Քեզ ինձնից մնաց մի խղճուկ,պատռված դիմակ,մի երկու խոսք ու լուռ հայացք...
    2. Իսկ վաղը?.........Ես վաղվա մասին նույնիսկ չեմ մտածում...

Անձրևանոց




 Դուք կարող եք չհավատալ, կարող եք զարմանալ կամ էլ ծիծաղել ,բայց փոքրիկ, համառ աղջիկը թռչել գիտեր...Ամեն անգամ, երբ երկինքը ծածկվում էր մռայլ ամպերով, նա զգուշորեն բացում էր կարմիր անձրևանոցը ու......թռչում բոլորից էլ վեր, ամպերից էլ վեր...Թռիչքի վայրկյաններին նա հիշում էր չարաճճի ժպիտով զվարճալի տղային,..Հիշում էր, շատ ամուր փակում աչքերը ու թռչում..Տղան սովորեցրել էր նրան երազել, լռել ու սիրել...
 Հիմա կրկին անձրև է, մայթերը ծուլությամբ են բուրում ,լապտերները սովորականից ավելի տխուր են: Աղջիկը լուռ արտասվում է. կոտրվել է նրա անձրևանոցը, առանց անձրևանոցի հնարավոր չէ թռչել, իսկ պատերը ճնշում են, սեղմում, խեղդում, դանդաղ, լուռ սպանում...Պատուհանից այն կողմ մնացել է մի ամբողջ կյանք, պատուհանից այն կողմ տղան է...Նա ուրիշ է...Նա գտել է մեկին, որի ձեռքը բռնած քայլում է մայթերով, ժպտում: Նա ուրիշին է թռչել սովորեցնում.......Երկինքը, մայթերը, պատերը, ջարդված անձրևանոցը դառնում են խղճուկ, խորթ, ատելի........Աղջիկը փակվում է սենյակում ու անդադար լալիս.....
 Մայրիկը մոտենում է, մաքրում  նրա արցունքները, տանում պատուհանի մոտ ու ցույց տալիս գունավոր ծիածանը, որ միայն անձրևից հետո է փայլում........Հիմա ամեն ինչ այլ է, հիմա աղջիկը ուժեղ է, հիմա նա առանց անձրևանոցի էլ կարող է թռչել........ Նա կնվիրի անձրևանոցը տղային, տղան կնորոգի այն իր սիրած աղջկա համար, իսկ իրեն անձրևանոց պետք չէ......Թռիչքի համար աղջիկը թևեր ունի....................

Ուրվականներ

 Ինձ քեզնից ոչինչ հարկավոր չէ...Միևնույն է, երբ գա երեկը, ինձ ոչինչ չի մնա...Հիմա միայն մի բան եմ ուզում. համբուրի'ր աչքերս...Թեկուզ սառը, թեկուզ անտարբեր: Հիմա ոչինչ էլ կարևոր չէ, միակ բանը, որ երազում եմ, տաք շուրթերիդ հպումն է վաղուց արդեն անզգայացած աչքերիս...Ու երբ պատուհանից այն կողմ նորից ոռնան խելագար քամիները, իսկ սենյակը բուրի մենակությամբ, ինձ ոչինչ չի մնա բացի քո շուրթերի հպումից...Ես երկար կփնտրեմ հարցերիս պատասխանը մառախուղում: Հարցերիս, որ թափառում են սենյակում ուրվականների նման...Ես սարսափում եմ  ուրվականներից: Քո հեռուներում տեղ չկա ինձ համար, իսկ ես ամեն առավոտ խնամքով կփայփայեմ երազներս ու երկար կնայեմ մի բաժակ սուրճին, կզգամ քո հոտը, որ կտարածվի տաք գոլորշու հետ, կանցնի մաշկիս տակ, կշոյի աչքերս, մարմինս, հոգիս... Կծիծաղեմ խելագարի նման. իմ երակներով քո բույրն է հոսում...Ես վախենում եմ ուրվականներից...Գրկի'ր ինձ այնքան ամուր, որ շունչս կտրվի, համբուրի'ր աչքերս. ես ապրել եմ ուզում.......իսկ հետո,երբ գա երեկը, ինձ համար էլ ոչինչ կարևոր չի լինի........Երկար գիշերներն ոռնում է փոթորիկը, ուրվականները սեղմում են կոկորդս..............Ես ապրել եմ ուզում....Համբուրի'ր աչքերս....

ԵՍ ԿԱՐՈՏՆ ԵՄ


 Ու դարձյալ սենյակում մենակ կմնանք...Հին,սովորականդարձած մի պատմություներբ արցունքներդ սեղմում են կոկորդդ այնպես,որ չի ստացվում նույնիսկ արտասվելիսկ ժամացույցը շարունակում է միապաղաղ ձայնով երգել կամ խոսել անցած-գնացած վայրկյանների մասին,որ մի ժամանակ հաշվում էիրՀիմա ամեն ինչ միևնույն է այնքանոր նույնիսկ ժամանակն է կանգ առել սպասելու,միասին լռելու...Այո',հենց ժամանակը`միակ ընկերդ,որ միշտ կողքիդ էԵրբեմն դու փորձում ես նրանից առաջ անցնել,երբեմն`հետ մնալ...Իսկ նա բռնում է ձեռքդ ու....Դանդաղ-դանդաղսովորական գիշեր,երբ կոկորդդ սեղմվում է առաջվա նմանու քեզ անզոր ես զգում այնքան,որ ստիպված կուլ ես տալիս արցունքներդ ու լռում....
  Ով ես դու.... Սենյակում միայն այդ հարցն է պտտվում,իջնում սուրճի կիսատ բաժակի,ծանր,մռայլ վարագույրների վրա....
  Դու միշտապիր,սպասի'ր,ամեն ինչ նույնն է լինելու:Կարող ես վառել լուսանկարների ալբոմը և կամ անտարբեր ձևանալ,ինչպես բոլորը...Միևնույն է,կեսգիշերին աղմուկով կբացվի պատուհանդու խելագար պտույտով ներս կսահեն հուշերդ հեռավոր անցյալի,երեկվա,ապագայի.....Կարոտ...թանկ ու արդեն հարազատ...Կարոտ,որ կоգնի ազատվել կոկորդդ սեղմող շղթայից ու կգտնես օդում կախված հարցի պատասխանը...Ով ես դու.....................................ԵՍ ԿԱՐՈՏՆ ԵՄ...........

Սև սուրճ

Սրճարանում աղմուկ է, ափսեների չխկչխկոց, սիրահար զույգերի ժպիտներ, աշխատանքից հետո հանգստացող մարդիկ, մատուցողներ, որ ժպտում են (երևի սիրալիր), շանսոն ու մի բաժակ դառը, սև սուրճ....
 Չգիտեմ` օգնում է արդյոք սուրճը, բայց վերջերս սկսել եմ հաճախակի խմել: Իսկ փողոցում արդեն սովորական դարձած անձրև` աղմկոտ, միապաղաղ....
 Սուրճի բույրը անցնում է մաշկիս տակ, ստիպում մի քանի վայրկյանով տարօրինակ ջերմություն զգալ: Վերջերս սկսել եմ մեծանալ. մի կողմ եմ դրել հիմար սովորություններս, մանկական կամակորություններս, բոլորից նեղանալը, տանիքում նստելը, երազելը...Ձանձրալի լինելը այնքան հեշտ է....Սուրճ եմ խմում, քաղաքականությունից խոսում, տմբտմբացնում գլուխս, բարկացած նայում փողոցում աղմկող երեխաներին: Սկսել եմ լռել: Նույնիսկ հաճելի է. դու լռում ես ու անտեսանելի դառնում այնպես, որ...
 Դիմացս նստած երիտասարդին առաջ էլի եմ տեսել: Ինչ-որ տարօրինակ բան կա նրա հայացքում` վանում է, ձգում, երկար, նուրբ մատներ ունի ու կիթառ...Երևի երջանիկ է: Երեկոները նստում է պատուհանի գոգին, կիթառ նվագում կամ սպասում:
 Սուրճի բաժակը ձեռքին` նա նայում է ինձ, ժպտում: Այս պահին նա հարազատ է թվում այնքան,որ սկսում եմ մտածել,թե գիտեմ` ինչպես է բուրում վերնաշապիկը, ինչպես է ձգում տաբատը, ինչպես է քորում աչքերը..Ինձ նման....Հիմա մենք իրար նման ենք. երկուսս էլ լուռ ենք, նայում ենք մարդկանց,փորձում կարդալ նրանց ու մնալ անտեսանելի այնպես, որ միայն իրար ենք տեսնում...
Սրճարանը սկսում է դատարկվել: Չաղլիկ կինը փակում է հաշիվը, անցնում դիմացի մայթ, իսկ փողոցում շարունակվում է անձրևը, որ սովորական է դարձել...
Մի վերջին անգամ նայում եմ երիտասարդին...Գիտեմ, գիտի, մենք իրար այնքան լավ ենք հասկանում...Նա հայացքով ուղեկցում է ինձ մինչև դիմացի մայթ, ու ես խառնվում եմ անգույն ամբոխին: Սուրճս կիսատ է մնացել, բայց ոչինչ, շտապում եմ...Վերջերս մեծացել եմ այնքան, որ շտապում եմ....

ԿԻՏՐՈՆ


Երբ երկնքից կիտրոնի հյութ կաթիիսկ երակներովդ տաք արև հոսիես քեզ հյուր կգամԿնստենք ձեր լուսավոր խոհանոցում ու միասին կլռենքկժպտանքիսկ սեղանին դրված տաք թեյը ձանձրույթից կսկսի հորանջել...Կբռնես ձեռքսսպասի'րես կջերմացնեմ մատներդոր միշտ սառն են...Գիտեսես շատ եմ սիրում մատներդ...Դու կհանես կիթառդկնայես ինձ հայացքովոր միայն դու ունես...Մեկ,երկուերեք...Ամբողջ սենյակը կլցվի նոտաներովու բաց պատուհանից բլյուզը դուրս կթռչի....Հարևնուհիդ ոչինչ չիասինա սովոր էնա գիտիոր մենք խենթ ենք...
  Դեղինդեղինդեղին...Արևի նման դեղին.....Կիտրոնի հյութը կթափվի երկնքումկներկի ամպերը.....Արևը մայր կմտնի... Մենք կքայլենք տանիքով ու մեկ առ մեկկհաշվենք աստղերըդու կկարդաս իմ բոլոր երազանքները....Իսկ երկնքում կտարածվի քո շապիկի բույրը...Երկինքը քեզ նման կբուրի...
 Թեյը կսառչիդու կծամածռես դեմքդ...Թեյի մեջ կիտրոնի հյութ կկաթիիսկ դու կշարունակես ծամածռել դեմքդ...Դու այնքան զվարճալի եսերբ կիտրոն ես ուտում...)))