Տարօրինակ զգացողություն...Վերջերս սկսել եմ կարոտել այն ամենը, ինչ անծանոթ է, ինչ երբեք չեմ զգացել, ինչի մասին չեմ մտածել... Սկսել եմ կարոտել մատներդ...Այդպես մի' ժպտա: Ես կարոտում եմ մատներդ, որ չեմ շոշափել, մատներ, որ վարսերովս չեն խաղացել, որ շունչս կտրվելու չափ ամուր ինձ չեն գրկել, որ ձեռքս չեն բռնել այնպես, որ չընկնեմ...Կարոտում եմ այն բոլոր հիմար աստղերը, որ միասին չենք հաշվել, այն բոլոր արևները, որ մեզ համար չեն լռել...Հայացքդ աննկատ սահում է զգայարաններիս միջով, զգույշ գրկում մարմինս այնպես, որ շունչս կտրվում է, իսկ մատներդ դառնում են հեռավոր կարոտ, մի բան, որ երբեք չեմ զգացել...Իսկ դու շարունակում ես նայել այնպես, կարծես չես էլ գուշակում, որ կարոտում եմ բոլոր ծանոթ ու անծանոթ կարոտներս...Բացի'ր բռունցքդ, ես ափիդ մեջ մի հիմար աստղ կնկարեմ...

Комментариев нет:
Отправить комментарий