Փոքրիկ աղջիկը երկինք էր ուզում
Ու նարնջագույն, փափուկ արևներ..
Կանաչ մայթերին , մերկ փողոցներում
Նա լոկ աստղեր էր թնտրում ու երգեր:
Փոքրիկ աղջիկը հեքիաթներ գիտեր
Խեղճ ոզնիների, փղերի մասին,
Նա տխրել գիտեր ու ոչինչ չասել..
Քայլել, մտածել ու սիրել մեկին..
Ու ամեն գիշեր ու ամեն ցերեկ,
Երբ դուք փակում եք դռները բոլոր,
Նա ոտաբոբիկ քայլում է երկար
Իր գունատ, ստվերոտ, մեծ երազներում...
Դուք բողոքում եք, անվերջ փնթփնթում,
Խոսում գործերից, կյանքից, հոգսերից
Ու մոռանում եք, որ այնտեղ` հեռվում,
Ձեզանից ուրիշ, ձեզանից օտար
Փոքրիկ աղջիկը իր աշխարհն ունի
Պարզ ու հասարակ...
Ու երբ դուք նորից սև սուրճի դիմաց
Լուռ տմբտմբացնեք ձեր գլուխները,
Նա կհեռանա ու կանհետանա....
Վաղ լուսաբացին պատուհանից դուրս
Կթռչի նրա անձրևանոցը
Իսկ հետո դաշտեր, կիթառ ու ամպեր..
Ու նարնջագույն, վառվող վարսերով
Խելառ մի աղջիկ.....իր ոտաբոբիկ, թաց երազներով...

Комментариев нет:
Отправить комментарий