Արյունոտ, հիվանդ, ՄԵՌՆՈՂ ծաղիկներ…
Կտրված լարեր, կոտրված կիթառ…
Խոնավ սենյակում, ստվերների միջից
Տարածվող տագնապ, նոտաներ, զարկեր…
Սանդուղքներով թաց կվազեն նրանք
Մերկ, ահասարսուռ, գունատ ձեռքերով..
Կհնչեն ձայներ ժամացույցների, որոնք հոսում են, այրվում, մոխրանում…
Իսկ քո մատները, աչքերը բոսոր
Էլ երբեք հետոն, վաղը չեն շնչի…
Ու ինձ կմնա ոչնչից ավել կարոտից պակաս
Քո ներկայության դատարկությունը:
Ու պատերից ներս մաշկիս տակ անգամ
Մազանոթներիս երկայնքով ամբողջ
Լուռ կգալարվի քո մաշկի հոտը….
Իմ շրթունքները կօրհնեն անունդ…
Կիթառ…
Նոտաներ..
Թունավոր վախեր..
Դու ազատ ես…տես…
Այստեղ լռում են մահվան ճիչերը…
Արյունոտ, հիվանդ ՄԵՌԱԾ ծաղիկներ…

Комментариев нет:
Отправить комментарий