понедельник, 26 декабря 2011 г.

............

Ես կգամ մի օր,
Երբ երեկ լինի..
Կքայլեմ դանդաղ, լուռ ու գլխիկոր:
Երկնքի կողքին, գիշերի կողքին
Ու մոտ ճամփեքին`
Ստվերներից այն կողմ,
Ես լույս կփնտրեմ
ՔՈ արևներից ավելի պայծառ
Իմ արևներից վառ ու լուսավոր…
………Ու երբ կփակվեն բոլոր դռները,
Ու զանգակատան զանգերը անգամ ինձ չեն ջերմացնի,
Ու երբ վաղեմի բարեկամներս ու ընկերներս,
Որ մի ժամանակ դու-ով էին դիմում,
Ինձ չեն ճանաչի,
Երե’ս չթեքես ու ինձ չկանչե’ս…
Ես կգամ մի օր,
Երբ դու այլևս ինձ չես էլ հիշի..
Ցուրտ գիշերվա մեջ`
Երազի գրկում, կբռնեմ ձեռքդ…
Կթռչի հոգիս
Քո տաք մատների դանդաղ հպումից…
Ես կգամ, այո’, երբ դու չես սպասի:
Ու քամու նման և կամ օտարի
Դուռդ կթակեմ ու կասեմ խոսքեր,
Որ չես էլ լսի…
Թե կուզես լռիր,
Լոկ ձեռքս բռնիր ու հպվիր այտիս:
Երկար սպասումից ու քամիներից
Անծանոթ, կորած իմ հեռուներից
Ես շատ եմ հոգնել…
Ինձ մի ճանաչիր…
Ես կգամ մի օր…
Օտարի նման դուռդ կթակեմ…
.

Комментариев нет:

Отправить комментарий