четверг, 9 июня 2011 г.

Պատուհանից այն կողմ...

   
Քաղաքում մեկ առ մեկ սկսում են վառվել լույսերը, իսկ փողոցում գլխիկոր լալիս են լապտերները...Ձմռան ցուրտ գիշերին նրանք լալիս են միայնակ անցորդների համար...Ես հասկանում եմ լապտերներին. ես լուռ արտասվում եմ նրանց հետ...
  Դու սիրում ես ձյունը...Գիտեմ...Իսկ հետո թանձր մառախուղ, մթության մեջ կարող ես գծագրել ցանկացածդ պատկերը, սպասել, լռել այնքան, մինչև երկինքը կպայթի լռությունից, տաք փաթիլները կթափվեն սառը այտերիդ, թարթիչներիդ, աչքերիդ, շուրթերիդ: Ես կխանդեմ անմեղ փաթիլներին. նրանք առանց կաշկանդվելու կդիպչեն շուրթերիդ, իսկ ես...
 Ցուրտ է. մոռացել եմ վերարկուս, լապտերները լալիս են, ես` խենթի նման վազում: Աշխարհում դեռևս կգտնվեն մարդիկ,որ սիրում են խենթերին...
 Վրձին, տաք ներկեր, մատների շարժումներ, կախարդանք...
  Զարթնում եմ մորս ձայնից: Նա մի կողմ է տանում վարագույրը: Առաջին ձյուն...
Իմ աշխարհում` անսահման, անկաղապար, պարում են սպիտակ փաթիլները. իմ աշխարհում ձմեռ է...
 Ոչինչ, որ ջերմում եմ, ոչինչ, որ մոռացել էի վերարկուս, իսկ դրսում ցուրտ էր, ոչինչ, որ մայրիկդ բարկացավ` պատուհանիդ տաք ներկեր տեսնելով...
  Կարևորը` հիմա ամբողջ տարին պատուհանիդ ձյուն կունենաս, կարևորը` դու ժպտում ես....Ես քեզ կախարդական ձմեռ նվիրեցի....)))

Комментариев нет:

Отправить комментарий