среда, 15 июня 2011 г.

Սարդոստայն

 Ամեն ինչից առաջ ու ամեն ինչից հետո վախենում եմ դատարկությունից...Դատարկ սենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ աղմկում է լռությունը, ես երկար կնայեմ մի անորոշ կետի, մատներս կդնեմ զարկերակիս ու կփորձեմ համոզել ինքս ինձ, որ այնտեղ` ներսում, ինչ-որ բան ժամացույցի ձայն է հանում: Մարդիկ դա սիրտ են կոչում...Զարմանալի է. մինչև հիմա ես ոչ մի անգամ չէի լսել այս ձայնը այսքան բարձր, այսքան պարզորոշ: Իսկ պատերի երկայնքով ձգվում են սարդոստայններ, խճճվում իրար մեջ, խճճում զգացմունքներս, մտքերս....Հիմա իմ ներսում ապրում է այդպիսի մի կասկած, որ բույն է դրել սարդի նման ու սպանում է բոլոր զգայարաններս, լցնում հոգիս մի բանով, ինչից ամենից շատն եմ վախենում... Դատարկություն...Ես փորձում եմ հենարան գտնել, մաքրել հոգիս սարդոստայնից, գտնել այն հարմար դիրքը, որով քարշ կտամ հիմար մի գոյություն, որը մարդիկ կյանք են կոչում...Ինձ մենակ չթողնես....Բազմակետեր... Ատում եմ բազմակետերը...
 Ես երկար, շատ երկար նայում եմ անորոշ կետի ու մի վերջին անգամ ամբողջ ուժով սեղմում  զարկերակս... Միայն թե չդադարի այդ խուլ աղմուկը, որ լսվում է ներսից, բայց արդեն լռության չափ անորոշ...Վախենում եմ...

Комментариев нет:

Отправить комментарий