Երբ երկնքից կիտրոնի հյութ կաթի, իսկ երակներովդ տաք արև հոսի, ես քեզ հյուր կգամ: Կնստենք ձեր լուսավոր խոհանոցում ու միասին կլռենք, կժպտանք, իսկ սեղանին դրված տաք թեյը ձանձրույթից կսկսի հորանջել...Կբռնես ձեռքս, սպասի'ր, ես կջերմացնեմ մատներդ, որ միշտ սառն են...Գիտես, ես շատ եմ սիրում մատներդ...Դու կհանես կիթառդ, կնայես ինձ հայացքով, որ միայն դու ունես...Մեկ,երկու, երեք...Ամբողջ սենյակը կլցվի նոտաներով, ու բաց պատուհանից բլյուզը դուրս կթռչի....Հարևնուհիդ ոչինչ չիասի. նա սովոր է, նա գիտի, որ մենք խենթ ենք...
Դեղին, դեղին, դեղին...Արևի նման դեղին.....Կիտրոնի հյութը կթափվի երկնքում, կներկի ամպերը.....Արևը մայր կմտնի... Մենք կքայլենք տանիքով ու մեկ առ մեկկհաշվենք աստղերը, դու կկարդաս իմ բոլոր երազանքները....Իսկ երկնքում կտարածվի քո շապիկի բույրը...Երկինքը քեզ նման կբուրի...
Թեյը կսառչի. դու կծամածռես դեմքդ...Թեյի մեջ կիտրոնի հյութ կկաթի, իսկ դու կշարունակես ծամածռել դեմքդ...Դու այնքան զվարճալի ես, երբ կիտրոն ես ուտում...)))

Комментариев нет:
Отправить комментарий