Ու դարձյալ սենյակում մենակ կմնանք...Հին,սովորականդարձած մի պատմություն, երբ արցունքներդ սեղմում են կոկորդդ այնպես,որ չի ստացվում նույնիսկ արտասվել, իսկ ժամացույցը շարունակում է միապաղաղ ձայնով երգել կամ խոսել անցած-գնացած վայրկյանների մասին,որ մի ժամանակ հաշվում էիր: Հիմա ամեն ինչ միևնույն է այնքան, որ նույնիսկ ժամանակն է կանգ առել սպասելու,միասին լռելու...Այո',հենց ժամանակը`միակ ընկերդ,որ միշտ կողքիդ է: Երբեմն դու փորձում ես նրանից առաջ անցնել,երբեմն`հետ մնալ...Իսկ նա բռնում է ձեռքդ ու....Դանդաղ-դանդաղ, սովորական գիշեր,երբ կոկորդդ սեղմվում է առաջվա նման, ու քեզ անզոր ես զգում այնքան,որ ստիպված կուլ ես տալիս արցունքներդ ու լռում....
Ով ես դու.... Սենյակում միայն այդ հարցն է պտտվում,իջնում սուրճի կիսատ բաժակի,ծանր,մռայլ վարագույրների վրա....
Դու մի' շտապիր,սպասի'ր,ամեն ինչ նույնն է լինելու:Կարող ես վառել լուսանկարների ալբոմը և կամ անտարբեր ձևանալ,ինչպես բոլորը...Միևնույն է,կեսգիշերին աղմուկով կբացվի պատուհանդ, ու խելագար պտույտով ներս կսահեն հուշերդ հեռավոր անցյալի,երեկվա,ապագայի.....Կարոտ...թանկ ու արդեն հարազատ...Կարոտ,որ կоգնի ազատվել կոկորդդ սեղմող շղթայից ու կգտնես օդում կախված հարցի պատասխանը...Ով ես դու.....................................ԵՍ ԿԱՐՈՏՆ ԵՄ...........

Комментариев нет:
Отправить комментарий