воскресенье, 3 июля 2011 г.

Ժամացույց

 Հետո ամեն ինչ կդառնա ձանձրալի, հաց ուտելու, փողոց դուրս գալու, արև շնչելու պես սովորական...Ամեն առավոտ ես կհաշվեմ գրասեղանիս դրված հնազանդ ժամացույցի ավազահատիկները: Եվս մեկ անգամ ինքս ինձ ցավով կխոստովանեմ, որ փորձում եմ հաշվել, թե ինչքան եմ կարոտել....դեռ ինչքան կա կարոտելու: Անիմստ է ասելը, թե վախենում եմ քեզ կորցնելուց: Չես կարող կորցնել մի բան, որ քոնը չէ, որ հեռու է քեզնից` ձեռքով հպվելու ու զգալու չափ հեռու...Հեռու առաջին ավազահատիկի նման, որ ընկավ վարանելով, կասկածով, չունեցածը կորցնելու վախով...
  Ամեն առավոտ սովորականի նման ես կհաշվեմ անտարբեր ավազահատիկները...Միգուցե հասկանամ, թե որքան մնաց կարոտելու...Իսկ դու............Չկորցնես ինձ......

Комментариев нет:

Отправить комментарий