Մթություն,կարմիր վարդեր, օծանելիքի բույրեր, օդում սառած համբույրներ, տանգո, կեզծ ժպիտներ, մի բաժակ սուրճ ու մի քիչ էլ սեր...Լռի'ր...Հրաժեշտի խոսքեր հարկավոր չեն...
Զվարճալի է....Ես կարդում եմ քո մտքերը...Խոսքերը խաբուսիկ են ,բայց նուրբ մատներդ,կիսաբաց բարակ շուրթերդ դեռ ստել չգիտեն...
Մարդկային դիմակների հետևում, ծխի ու խաբեության աշխարհում ես փորձում եմ գտնել աչքերդ: Իսկ դու ինձ չես գտնի.Ես ուրիշ եմ, հեռու եմ, էլ քոնը չեմ...
Տանգո,այրող զգացմունքներ,տաք մատներ...Սպասի'ր, մի' շտապիր...Տանգոն վերքեր է բուժում:Դու ժպտում ես ու չես էլ հասկանում,որ ամեն հայացքդ,ամեն շարժումդ մեզ օտար է դարձնում...Լռի'ր....Մարդիկ լուռ են սիրում...
Զարկեր, ըմբոստ սրտի զարկեր, քո մատները, նոտաները, քայլերը.....Օդ չկա...
Փողոցը լուռ է:Սիրելի'ս, գիտեմ, որ ինձ միշտ էլ խենթ ես համարել,բայց ես սիրում եմ ոտաբոբիկ քայլել ու մարմնիս բոլոր բջիջներով զգալ քաղաքը,լռությունը,փոշոտ տանիքների կարոտը,գիշերը...
Եթե միայն իմանայիր, թե որքան եմ հոգնել դիմակներից, աղմուկից, փողոցում նստած մուրացկանից, պատերից, այս կեղծ աշխարհից...Իսկ լուսինը ազատ է:Չգիտեմ` կատարվում են արդյոք լուսնային երազները, բայց ես հայացքս ուղղում եմ առ երկինք, լուսնոտի նման երազում...Տանիքը սպասում է ինձ...Ես մեկ առ մեկ հաշվում եմ աստղերը...Կիթառ,մենությոոն,լռություն,գիշեր,ազատություն...
- Իսկ դու կմնաս այնտեղ...Կեղծ ժպիտների, ծխի, խաբեության աշխարհում դու կհամբուրես առաջին պատահածին ու կհամոզես ինքդ քեզ, որ սիրել գիտես,,,Ես ուրիշ եմ,օտար եմ,էլ քոնը չեմ...Քեզ ինձնից մնաց մի խղճուկ,պատռված դիմակ,մի երկու խոսք ու լուռ հայացք...
Իսկ վաղը?.........Ես վաղվա մասին նույնիսկ չեմ մտածում...
среда, 8 июня 2011 г.
ՏԱՆԳՈ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий