Ինձ քեզնից ոչինչ հարկավոր չէ...Միևնույն է, երբ գա երեկը, ինձ ոչինչ չի մնա...Հիմա միայն մի բան եմ ուզում. համբուրի'ր աչքերս...Թեկուզ սառը, թեկուզ անտարբեր: Հիմա ոչինչ էլ կարևոր չէ, միակ բանը, որ երազում եմ, տաք շուրթերիդ հպումն է վաղուց արդեն անզգայացած աչքերիս...Ու երբ պատուհանից այն կողմ նորից ոռնան խելագար քամիները, իսկ սենյակը բուրի մենակությամբ, ինձ ոչինչ չի մնա բացի քո շուրթերի հպումից...Ես երկար կփնտրեմ հարցերիս պատասխանը մառախուղում: Հարցերիս, որ թափառում են սենյակում ուրվականների նման...Ես սարսափում եմ ուրվականներից: Քո հեռուներում տեղ չկա ինձ համար, իսկ ես ամեն առավոտ խնամքով կփայփայեմ երազներս ու երկար կնայեմ մի բաժակ սուրճին, կզգամ քո հոտը, որ կտարածվի տաք գոլորշու հետ, կանցնի մաշկիս տակ, կշոյի աչքերս, մարմինս, հոգիս... Կծիծաղեմ խելագարի նման. իմ երակներով քո բույրն է հոսում...Ես վախենում եմ ուրվականներից...Գրկի'ր ինձ այնքան ամուր, որ շունչս կտրվի, համբուրի'ր աչքերս. ես ապրել եմ ուզում.......իսկ հետո,երբ գա երեկը, ինձ համար էլ ոչինչ կարևոր չի լինի........Երկար գիշերներն ոռնում է փոթորիկը, ուրվականները սեղմում են կոկորդս..............Ես ապրել եմ ուզում....Համբուրի'ր աչքերս....

Комментариев нет:
Отправить комментарий