четверг, 7 июля 2011 г.
Պաղպաղակ
Ամեն ինչ տանիքից վանիլային երկինքը շոշափելու նման է...Երևի սա է հետոն կամ սերը, հիմարությունը կամ էլ ներդաշնակությունը, ազատությունը ու...Ես գիտեմ` այդ բոլոր զգացողությունները նույնն են: Ուղղակի մարդիկ սիրում են ամեն բան բարդացնել: Սիրում եմ քեզ, ինչպես սիրում եմ պատուհանի վրա հիմար սրտիկներ նկարել կամ էլ նստել տանիքին ու վերևից նայել մրջյունից էլ փոքր մարդկանց: Սիրում եմ քեզ, ինչպես սիրում եմ շոկոլադե մեծ պաղպաղակը, որ միայն ես կուտեմ, ինչպես օճառի պղպջակները, ինչպես վերջին փաթիլն ու ձմռան արևը: Սիրում եմ քեզ ձկնիկներին նայելու չափ ու մտածված հիմարություններ անելու չափ ու հետոյի չափ, որին քո կողքին չեմ կարոտում: Ու հիմա,երբ եկել է իմ հիման, չեմ ուզում ամեն ինչ բարդացնել: Արի նստենք տանիքում ու պաղպաղակ ուտենք: Նույնիսկ, եթե երկինքը վանիլային է, միևնույն է.... Ես շոկոլադե պաղպաղակ եմ սիրում...
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий