Անսահման անապատում` ավազների ու քամիների հեռավոր աշխարհում, իմ փոքրիկ նավակի համար տեղ չկա... Ամեն առավոտ, երբ ցավից կարծրացած արևը հայտնվում է երկնքում, իսկ շիկացած ավազով մենության քամին է գալարվում, պայուսակիս մեջ մի կերպ խցկելով երեկվա անքնությունից, գիշերվա աղմուկից մնացած փշրանքները` շտապում եմ այնտեղ... Ես փորձում եմ նորոգել նավակս, ես փորձում եմ գտնել հեռավոր ափերը, որտեղ ուզածիդ չափ երկինք ու ջուր կա. ինձ միայն մի բաժակ երկինք է պակասում....Բաց պատուհանից ներս է սողոսկում քաղաքի լռությունը, խոսքեր,որ մարդիկ երբեք չեն ասի, բառեր, որ երբեք երկինք չեն տեսնի... Դանդաղ են անցնում վայրկյանները... դարի նման...Ամեն մի վայրկյան պատերը ավելի ամուր են սեղմում կոկորդս... Ինձ մի բաժակ երկինք է հարկավոր....Տանիքում ծանր կոշիկներով քստքստացնում է մենակությունը, ևս մեկ անգամ հիշեցնում, որ վաղը կրկին գործ ունեմ անելու..Իմ խեղճ նավակ...Անապատում տեղ չկա փոքրիկ նավակիս համար, բայց ես էլ չեմ տխրում...Այնտեղ` հեռուներում, ուզածիդ չափ երկինք ու ջուր կա: Ինձ ընդամենը մի բաժակ երկինք է պակասում..
среда, 8 июня 2011 г.
Անքնություն

Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий