среда, 8 июня 2011 г.

Անձրևանոց




 Դուք կարող եք չհավատալ, կարող եք զարմանալ կամ էլ ծիծաղել ,բայց փոքրիկ, համառ աղջիկը թռչել գիտեր...Ամեն անգամ, երբ երկինքը ծածկվում էր մռայլ ամպերով, նա զգուշորեն բացում էր կարմիր անձրևանոցը ու......թռչում բոլորից էլ վեր, ամպերից էլ վեր...Թռիչքի վայրկյաններին նա հիշում էր չարաճճի ժպիտով զվարճալի տղային,..Հիշում էր, շատ ամուր փակում աչքերը ու թռչում..Տղան սովորեցրել էր նրան երազել, լռել ու սիրել...
 Հիմա կրկին անձրև է, մայթերը ծուլությամբ են բուրում ,լապտերները սովորականից ավելի տխուր են: Աղջիկը լուռ արտասվում է. կոտրվել է նրա անձրևանոցը, առանց անձրևանոցի հնարավոր չէ թռչել, իսկ պատերը ճնշում են, սեղմում, խեղդում, դանդաղ, լուռ սպանում...Պատուհանից այն կողմ մնացել է մի ամբողջ կյանք, պատուհանից այն կողմ տղան է...Նա ուրիշ է...Նա գտել է մեկին, որի ձեռքը բռնած քայլում է մայթերով, ժպտում: Նա ուրիշին է թռչել սովորեցնում.......Երկինքը, մայթերը, պատերը, ջարդված անձրևանոցը դառնում են խղճուկ, խորթ, ատելի........Աղջիկը փակվում է սենյակում ու անդադար լալիս.....
 Մայրիկը մոտենում է, մաքրում  նրա արցունքները, տանում պատուհանի մոտ ու ցույց տալիս գունավոր ծիածանը, որ միայն անձրևից հետո է փայլում........Հիմա ամեն ինչ այլ է, հիմա աղջիկը ուժեղ է, հիմա նա առանց անձրևանոցի էլ կարող է թռչել........ Նա կնվիրի անձրևանոցը տղային, տղան կնորոգի այն իր սիրած աղջկա համար, իսկ իրեն անձրևանոց պետք չէ......Թռիչքի համար աղջիկը թևեր ունի....................

Комментариев нет:

Отправить комментарий