... Հիշում ես` դու ինձ սովորեցնում էիր սահմանները գծել այնպես, որ չխեղդվեմ, որ օդ մնա շնչելու...Ես լռում էի, համաձայնում. քո կյանքում ամեն ինչ իր սահմանն ունի` սերը, ցավը, լռությունը, ատելությունը....ես.... Ես խեղդվում եմ սահմաններից դանդաղ... մեռնելու չափ դանդաղ այնպես, որ արյունը սառչում է երակներումս, իսկ մկաններս սկում են թուլանալ սպասումից, փրկի'ր ինձ. ոչինչ սարսափելի չէ այքան, որքան անզգայացումը: Իսկ դու շարունակում ես խիզախորեն ընդլայնել քո սահմանները իմ սրտում առանց հասկանալու, որ դա վտանգավոր է ինձ համար, որ ես....
Երբ նորից գա գիշերը, ու սկսեմ գդալով խառնել բաժակիս մեջ մի կերպ խցկված երկինքը, ցավով կհասկանամ, որ սկսում եմ համակերպվել սահմաններին... Քո գծած սահմաններին....Ոչինչ չասե'ս....Ես սահմաններ չեմ ուզում...