среда, 8 июня 2011 г.

Քո խեղճ կատուն



Ես քո ռոք աստղն եմ...Գիտեմ` երբեմն պարզապես անտանելի եմ, բայց դու հանդուրժի'ր, սիրելի'ս. դեռ կմեծանամ...Խոստացի'ր, որ կսովորեցնես ինձ սիրել, իսկ փոխարենը, ես քեզ կտամ ամենաթանկը, որ ունեմ` ափիս չափ փոքրիկ ու փխրուն սիրտս, փոխարենը կթողնեմ խաղալ վարսերովս...Ամուր, շա~տ ամուր բռնի'ր ձեռքս. ես վախենում եմ սիրելուց: Իսկ ես կթողնեմ քեզ կանգնել անձրևանոցիս տակ: Մի' զարմացիր, ինքս էլ լավ գիտեմ` անձրևանոցը փոքր է, երկուսս էլ կթրջվենք: Բայց հասկացի'ր, հիմարի'կս, այդպես մենք ավելի մոտ կլինենք: Ես կզգամ քո շապիկի բույրը, դու կլսես սրտիս զարկերը...
  Ների'ր ինձ, սիրելի'ս, հասկանում եմ, որ երբեմն ուղղակի հոգնում ես: Աղմկոտ եմ, համառ, լացկան... Երեկ էլ պատուհանից նետեցի քո սիրելի կատվին...Գիտեմ` իմ կյանքում միշտ շատ քիչ տեղ է մնում քեզ համար, բայց հանդուրժի'ր, չէ որ քո ռոք աստղն եմ...Դու ժպտում ես.. ես ամեն ինչ հասկացա...Չվախենա'ս, գժու'կս, ես էլ սիրել չգիտեմ....Անձրև, հիմար, փոքրիկ անձրևանոց...Խեղճ կատու...

2 комментария:

  1. Անձրև..հիմար, փոքրիկ անջրևանոց...խեղճ կատու ու էտպես սիրել են սովորում)))))))) շատ լյավն ա;

    ОтветитьУдалить