Այսօր արվեստը փողոց է ելնում
Տուն չդառնալու հաստատ որոշմամբ:
Իրենից հետո, հետոյից առաջ
Նա նույնիսկ նամակ, թերթիկ չի գրի ձեզ հրաժեշտի…
Արվեստը այսօր ուզում է քայլել, թափառել, թքել ցեխոտ մայթերին:
Ու անչափահաս տղայի նման ծխել նկուղում, գրել պատերին,
Կոտրել ապակին, կիթառը, դուռը…
Դատարկել իրեն, հոգին, մարմինը գարեջրի մեջ փաբերից մեկում…
Իրեն պատահած պոռնիկի գրկում մոռանալ վաղը, ուրիշը, հեռուն..
Խուլիգանների, գողերի պես այն, որ էլ գտնելու ոչինչ չեն կորցնում:
Հոգ չէ, որ մինչև կաթիլը վերջին
Կտրվի կյանքին, գորշին, փողոցին...
Կկորցնի իրեն, նորը կգտնի…
Ու սովորության շղթան փշրելով`
Նա դուրս կթռչի տնից, պատերից…
Հին կոշիկներով կվազի երկար, հևասպառ, խելառ…
Արվեստը ցեխոտ, կեղտոտ, ընկեցիկ,
Բոլորից հոգնած, հին, բայց թափանցիկ…
Տձև, չհարմարվող, առանց անցյալի ու անապագա…
Հենց այդ արվեստն է այսօր որոշել….
Չէ', հաստատ գիտի…Էլ տուն չի դառնա…
Ների’ր ինձ, մայրիկ…
Ես նրա հետ եմ.
Նա իմ ընկերն է, թշնամին, սերը…
Նա էլ ինձ նման քամի է փնտրում
Մութ փողոցներում…
Հասկացի'ր, մայրի'կ,
Ես արդեն մեծ եմ,
Ես հիմա գիտեմ,որ նախաճաշին, ճաշին, ընթրիքին
Իմ ափսեի մեջ թաքուն լցնում եք ձեր ապրած կյանքը,
Ձեր ՊԵՏՔ է-ն, Ճիշտը..
Իսկ ԴՈԳՄԱՆԵՐԻ ձեր չափաբաժնից սկսում եմ խեղդվել…
Ես վախենում եմ կախվածությունից…
Ես ու արվեստը…Մենք եղբայրներ ենք. իրար նման ենք, իրարից տարբեր
Չենք ուզում սենյակ, ապուր, նոր կոշիկ…
Կներես ինձ, մա'մ…. ես նրա հետ եմ…
Սառած ապուրս կարող ես թափել….
Սառած ապուրս կարող ես թափել….

Արևային ջան, վաղուց բլոգդ չէի մտել, նայեցի, սիրեցի շատ բաներ, խնդրում եմ կամ գրիր մեյլիս` h.simonian87@gmail.com կամ էլ ֆբ-ում` Hasmik Simonian, կարմիր ծիտ ա ավատարը, մի փոքր խոսելիք ունեմ քեզ հետ, կանխավ մերսի:
ОтветитьУдалить